Նայելով գորշ և սպիտակ արջերին, անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:
Իսկ գորշ արջերը լինում են և՛ բաց շագանակագույն, և՛ մուգ շագանակագույն, և՛ գրեթե սև:
Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջեր ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լողալ, սուզվել և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:
Continue reading