Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Մաս 1

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի

Continue reading

Հայրենագիտություն

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Continue reading

Մայրեմի 151-170

151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:

   Ա                                Բ

Անտառ         –            խշշում է

աղջիկ           –            խաղում է

մարդ             –            կանգնում է

մեքենա         –            սլացավ

քամի              –           դադարեց

Ա խմբի բառերը գոյոկաններ են և ցույց են տալիս առարկա

Բ խմբի բառերը բայեր են և ցույց են տալիս գործողություն

152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:

Ա                         Բ

Պար       –        պարում է
երգ        –        երգել է
կանչ      –         կանչել է
հարց    –        հարցրել է
կապ      –         կապում  է

Ա խմբի բառերը գոյոկաններ են և ցույց են տալիս առարկա

Բ խմբի բառերը բայեր են և ցույց են տալիս գործողություն

Continue reading

Կոմիտասի նամակը Հ․ Թումանյանին

Սիրելի՛ Հովհաննես,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:

Continue reading

Մաթեմատիկա 20-21․02․25

Ներկայացնել 15 զույգ կոտորակ՝ կատարել գումարման գործողություն։

2/2=2×2:2×2/2=4/2+2/2=2×2:2×2/2=4/2

2/6=6×8:6×2/24=16/24+4/8=6×8:8×4=24/24=24/24

8/6 6×2:6×8=16/6+6/2=6×2:2×6=36/6

12/2=2×14:2×12=168/14+14/14=2×14:14×14=28/14

16/8=8×2:8×16=32/8+2/2=8×2:2×2=4/8

4/6=6×4:6×4=16/12+2/4=6×4:4×2=12/12

Continue reading

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Continue reading

Քաջ Նազար 4-6 մաս

4

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․

Continue reading

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

1

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

Continue reading

Մայրենի 141-150

141. Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:
Հարավ, ավտո, ասֆ ալտ:

Հարավ արևելյան, ավտոմեքանա ասֆալտապատ

142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք)
… անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
… տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

143. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
…երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
… շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

Continue reading