Մաթեմատիա ստուգատես

Անուն
Ֆելիքս

Ազգանուն
Քոչինյան

Դասարան
4.3 դասարան

Դպրոց
Հյուսիսային դպրց

Արևմտյան դպրոց-պարտեզ

Արևելյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Էլեկտրոնային հասցե
f.qochinyan@mskh.am

1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշիր ճիշտ պատասխանը

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի  միավորը 5 է, հարյուրավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3։

1) 33435

2) 34335

3) 33345

4) 53433

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված  աճման  կարգով:

1) 124, 4523, 3221, 2891, 19

2) 19, 124, 2891, 3221, 4523

3) 1350, 1200, 982, 444, 210

4) 210, 440, 982, 1231, 132

3. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք  4 թվանշանը:

1) 4

2) 40

3) 400

4) 4000

4․ 20214 > 20*14 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն նշվածներից, ո՞ր  թվանշանը կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1) 1

2) 3

3) 2

4) 8

5․ Գտի՛ր  35 թվի 2/5 մասը:

1) 7

2) 14

3) 21

4) 9

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որը 3 ժամ 25 րոպեն արտահայտում է րոպեներով․

1) 2005

2) 205

3) 25

4) 2050

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչով:

Подпись отсутствует

1) 5/10

2) 10/5

3) 3/10

4) 4/10

8. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը փոքրացնենք  4-ով։

1) Կմեծանա 8-ով

2) Կմեծանա 4-ով

3) Կփոքրանա 4-ով

4) Կփոքրանա 8-ով

9․ Գտի՛ր  7684   թիվը  10-ի  բաժանելիս  ստացված  մնացորդը:

1) 84

2) 4

3) 684

4) 0

10․Հավասարակողմ  եռանկյան  կողմի երկարությունը  8սմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան պարագիծը։

1) 64սմ

2) 16սմ

3) 24սմ

4) 32սմ

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝  250, 500, 750, 1000

12․Հաշվի՛ր  4800- (24·100-500) արտահայտության արժեքը։

24×100=2400
2400-500=1900
4800-1900=2900

13. AB հատվածի երկարությունը 35դմ է, CB հատվածը՝ 26դմ (տե՛ս նկարը): Գտի՛ր AC հատվածի երկարությունը:

Подпись отсутствует

35-26=9

14. Տուփում կա 10 կանաչ,  6 կապույտ և 5  դեղին մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։

10+6+1=17

15. Քառակուսու  մակերեսը  49սմ  քառակուսի է: Գտի՛ր քառակուսու կողմի  երկարությունը:

49=7×7

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:

16.Զամբյուղում  կար 35 խնձոր։ Մայրիկը  զամբյուղից վերցրեց զամբյուղում եղած խնձորների  3/5  մասը։ Քանի՞ խնձոր  մնաց զամբյուղում:

35:5=7
7×3=21
35-21=14

17. Նարեկի հայրը 42 տարեկան է, իսկ Նարեկը նրանից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Նարեկը հայրիկից քանի՞ տարով փոքր կլինի։

42:6=7
42+5=47
7+5=12
47-12=35

Ծիածան

Ի՞նչ է ծիածանը: Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ծիածանը: Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով: Սովորաբար ծիածանի վրա տեսնում ենք հետևյալ գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Continue reading

Թեստ Արջեր

Նայելով գորշ և սպիտակ արջերին, անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և՛ բաց շագանակագույն, և՛ մուգ շագանակագույն, և՛ գրեթե սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջեր ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լողալ, սուզվել և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Continue reading

Թեստ 18

Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսoր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կապված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

Continue reading