Ի՞նչ է միֆը

Միֆ բառն ունի մի քանի իմաստ: Ըստ իմաստներից մեկի` միֆ է կոչվում այն, ինչ անհավատալի, չափազանցված, մտացածին է:

Միֆը կամ առասպելը նաև այն ժանրն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով ներկայացվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։

Առասպելների հիմքում հիմնականում ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդը երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան` առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմել հնագույն ժողովուրդների պատմության վերաբերյալ։

Աշխարհում մեծ ճանաչում ունեն Անթեյի, Պրոմեթևսի, Հերկուլեսի, Իկարի մասին և այլ հին հունական առասպելները: 

 Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝  Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։

Առասպել Սիզիփոսի մասին

  • Միասին կծանոթանանք հունական ամենահայտնի միֆերից մեկին: Երբևէ լսե՞լ եք սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը: Ծանոթացե՛ք պատմությանն ու այն դարձրե՛ք ձեր բառապաշարի մի մասը:

Առասպել Սիզիփոսի մասին

Ամբողջ Հունաստանում ոչ ոք չէր կարող չափվել Սիզիփոսի հետ խարդախությամբ, խորամանկությամբ ու հնարամտությամբ: Նա իր խորամանկության շնորհիվ անբավ հարստություն էր կուտակել, և անգամ հեռուներն էր տարածվել նրա հարստության համբավը: Երբ մահվան աստվածը եկավ` նրան տանելու, Սիզիփոսը, որ արդեն զգացել էր դա, նենգաբար խաբեց նրան և կաշկանդեց նրան կապանքներով: Եվ դրանից հետո մարդիկ այլևս չէին մեռնում: Մարդիկ այլևս զոհեր չէին մատուցում աստվածներին:

Continue reading

Առաջադրանքներ

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մար.ատար գնա.քը կարո՞ղ է քսանմեկ րոպ..մ կտրել-անցնել Ամերիկայի Մ..ց..լ Նահանգները՝ Խաղաղ .վկ..նոսից մինչ. Ատլանտ..ն: Դա ն..նիսկ ինքնաթիռով հնարավոր չ.: Բայց ամերիկ.ան մի համալսարանի գիտնակա..եր պնդում են, որ այդ մի..ն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկր.. նոր փոխադրամի.ոցի նախագիծ են ներկա.ացրել:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ միտքը իրագործելի է: Մի ազգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

Continue reading

Եվրասիայի աշխարհագրական դիրքը և ափագիծը

Եվրասիան հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ամենաերկարաձգված մայրցամաքն է:

Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:  

Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր 4 օվկիանոսներով:

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, նրանց միջև տարված է պայմանական սահման: 
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Continue reading

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

земля-и-луна-фото-из-космоса.jpg

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Continue reading

Քաղաքակրթություն

Քաղաքակրթություն բառը ծագում է լատիներեն քաղաքային, պետական, քաղաքացիական ( civis) բառերից։ Քաղաքակրթությունը հասարակական զարգացման մակարդակն ու աստիճանն է։ Այն սերտորեն կապված հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի հետ։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Քաղաքակրթությունը մարդկային հասարակության զարգացման գործընթացն է՝ իր տարբեր փուլերով։ Այն սկսում է տոհմատիրական կարգերի քայքայումով և ստեղծում է քաղաքակրթական արժեքներ։ Հին հռոմեացիները քաղաքակիրթ էին համարում նստակյաց, քաղաքային կենցաղով ապրող հասարակությունը, որը նրանք հակադրում էին հետամանց, բարբարոսական հասարակությանը։