Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

земля-и-луна-фото-из-космоса.jpg

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Continue reading

Քաղաքակրթություն

Քաղաքակրթություն բառը ծագում է լատիներեն քաղաքային, պետական, քաղաքացիական ( civis) բառերից։ Քաղաքակրթությունը հասարակական զարգացման մակարդակն ու աստիճանն է։ Այն սերտորեն կապված հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի հետ։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Քաղաքակրթությունը մարդկային հասարակության զարգացման գործընթացն է՝ իր տարբեր փուլերով։ Այն սկսում է տոհմատիրական կարգերի քայքայումով և ստեղծում է քաղաքակրթական արժեքներ։ Հին հռոմեացիները քաղաքակիրթ էին համարում նստակյաց, քաղաքային կենցաղով ապրող հասարակությունը, որը նրանք հակադրում էին հետամանց, բարբարոսական հասարակությանը։