Ի՞նչպես են առաջանում լեռները։
Հարցեր
- Երկրակեղևի շարժման ինչ ձևեր գիտեք, թվարկեք այդ շերտերը։
Հորիզոնական և ուղղահայաց։
2, Որքա՞ն է երկրակեղևի շերտի միջին հաստությունը։
Երկրակեղևի մայրցամաքային տիպի միջին հաստությունը կազմում է 40-50 կմ,լեռներում՝ միչև 80կմ և ունի եռաշերտ կառուցվածք։
3, Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը (թվարկեք հիմնական շերտերը):
Երկրակեղև,թույլոլորտ,միջնապատ, միջուկ։
4, Որտե՞ղ կարելի է տեսնել բացահայտված երկրաշերտեր (օրինակ՝ գետերի կիրճերում կամ լեռների լանջերին)։
Կիրճերում և ժայռերում,լեռների փլվածքներում,բաց հանքերում և այլն։
5, Ինչպիսի՞ տարբերություններ կան հորիզոնական և ծալքավոր շերտերի միջև։
Հորիզոնական տեղաշարժի ժամանակ ապարաշերտերը սեխմվում են՝ առաջացելով ծալքեր և ճկվածքներ,իսկ իրարից հեռանալիս ՝բեկվածքներ։
Երկրաշարժ
1․ Ի՞նչպես կբնութագրեք եկրաշարժը։
Եկրաշարժի ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր կարող են իջնել կամ բարձրանալ։
2, Ո՞րն է եկրաշարժի առաջացման պատճառը։
Երկրակեղեվի տակ ՝ թույլորտում առկա խորքային ուժերը ստիպում են սալերին շատ դանդաղ տեղաշարժվել։Սալերը իրենց եզրելով բախվում են իրար և ստեղծում են հզոր լարված ճակատներ։ Սալերից մեկը բարձրանում է,իսկ մյուսը ընկղմվում դրա տակ։
3, Որո՞նք են եկրաշարժի օջախը և վերնակենտրոնը։
Երկրակեղևի խորքում այն տեղը, ոտեղ տեղի է ունեցել ապարաշերտի կտրուկ տեղաշարժ,կոչվում է երկրաշարժի օջախ։
Երկրի մակերևույթի վրա,երկրաշարժի օջախին ամենամոտ գտնվող կետը կոչվում է վերնակենտրոն։
4, Ի՞նչ միավորով են չափում եկրաշարժի ուժգնությունը։
Բալերով՝ 1-12 -բալանոց սանդղակով։
5, Աշխատանքային տետրի ՝«« Ի՞նչպես պաշտպանվել երկրաշարժից»» ուղեցույցի օգնությամբ կատարել հետազոտություն ձեր տանը, շրջապատում և դպրոցում։
Եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն։
Եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։
Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։
Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար։
Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով։
Շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից։
Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։
Առաջադրանք
Ձեզ հասանելի տեղեկատվական աղբյուրներից օգտվելոց՝հավաքեք տեղեկություններ Սպիտակի եկրաշարժի մասին,մասնավորապես՝
1, Ե՞րբ է այն տեղի ուեցել։
1988թ․-ի դեկտեմբերի 7-ին։
2, Ի՞նչ ուժգնություն է ունեցել։
9-10 բալ
3, Ո՞ր քաղաքներն են առավել շատ տուժել եկրաշարժից։
Գյումրի,Ստեփանավան,Կիրովական։