Felix

Hello my name is Felix. I am 7 years old. I am from Armenia. I live in Yerevan. I have a mother, father and brother. My mother’s name is Gayane, my father’s name is Sergey, my brother’s name is Gagik. I like to swim and play football. My best friend is Emanuel. He likes ice-cream. He can create video games.

Էմիլի արկածները

մաս 1-ին

 Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

Continue reading

Лисичка-сестричка и серый волк

Жили-были дед и баба.Однажды дед пошёл за рыбой.Он вез домой целый воз рыб и по пути видит, лежит лисичка.Он подобрал лисичку и положил на воз и подумал, – Вот будет подарок жене! А лисичка стала выбрасывать из воза все рыбы и сама ушла.Когда он пришел домой, то увидел, что лиса исчезла, и понял, что она не была мертвой. А лисичка собрала всю разбросанную рыбу и начала есть. Потом приходит к ней волк и просит рыбу. Но лиса не дала и сказала,чтобы он сам наловил.-Иди на реку,опусти хвост в прорубь и подожди.Рыбка к тебе сама на хвость нацепится.Волк пошел на реку, опустил хвост в прорубь и ждал всю ночь.Волк устал, упал в реку и утонул.


Դդմազրույց

  Մի անգամ հինգ դդում հավաքվում են միասին զրուցելու։ Նրանցից ամենափոքրը հայտարարում է,որ նա ամենախելացին է։Մյուսները չեն համաձայնվում իր հետ և ասում են․

-Դու մեզանից ամենափոքրն ես և չես կարող մեզանից  խելացի լինել։

-Ճիշտ է, ես ձեր միջի ամենափոքրն եմ,բայց խելքով ձեր չափ դդում չեմ։

Բոլոր դդումները խառնվում են իրար ու չեն հասկանում, թե փոքր դդումը ինչ ասաց։Փոքր դդումն էլ օգտվելով առիթից,որ իրեն չեն հասկանում պարծենում է ,որ ինքը ամենախելացի դդումն է։

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

Continue reading

Դդմախնդիր

Դդմածեսի համար Արմենը բերեց 5 դդում իսկ Դավիթը 6 անգամ ավել դդում։Ո՞րքան դդում բերեց Դավիթը։

Ղափամա պատրաստելու համար Ալենը բերեց 21 դդում իսկ Մոնթեն 3 անգամ պակաս։Ո՞րքան դդում բերեցին նրանք միասին։

Էմանուելը գնեց 16 դդում իսկ Մամիկոնը 2 անգամ քիչ։Ո՞րքան դդում գնեց Մամիկոնը։

Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:

2. Ի՞նչ է սովորեցում առակը:

  Առակը սովորեցնում է,որ կույրերը չեն տեսնում իրականությունը։

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

Նամակ

Սիրերի կույրեր գրում եմ ձեզ այս նամակը,որ շատ բաներ դուք չեք նկատում։ ՈՒզում եմ խորհուրդ տալ ձեզ,որ վստահ լինեք նոր խոսեք։

4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

    Սիրամարգը կփախչեր իսկ կույրերին կթվար ինչ որ ուրիշ բանի են դիպչել։

5. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –երրորդ

Ութ –ութերորդ

Չորս –չորրորդ

Վեց –վեցերորդ

Յոթ –յոթերորդ

Մեկ –արաջին