Դդմազրույց

  Մի անգամ հինգ դդում հավաքվում են միասին զրուցելու։ Նրանցից ամենափոքրը հայտարարում է,որ նա ամենախելացին է։Մյուսները չեն համաձայնվում իր հետ և ասում են․

-Դու մեզանից ամենափոքրն ես և չես կարող մեզանից  խելացի լինել։

-Ճիշտ է, ես ձեր միջի ամենափոքրն եմ,բայց խելքով ձեր չափ դդում չեմ։

Բոլոր դդումները խառնվում են իրար ու չեն հասկանում, թե փոքր դդումը ինչ ասաց։Փոքր դդումն էլ օգտվելով առիթից,որ իրեն չեն հասկանում պարծենում է ,որ ինքը ամենախելացի դդումն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *