Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ-ին և մահացել է 1749 թ-ին: Քանի՞ տարի է ապրել նա:
Daily Archives: November 5, 2023
Մաթեմատիկա. 01.11.23
Ճամփորդություն դեպի Բջնի
Այս անգամ ես ճամփորդել եմ իմ դասարանի հետ Բջնի:Մենք այցելեցինք Բջնիի դպրոց և ծանոթացանք այդ դպրոցի հետ:Այնուհետև գնացինք Բջնիի Աստվածածին եկեղեցի,որտեղ երգեցինք եկեղեցական երգեր և բարձրացանք Բջնիի ամրոց:Ամրոցը քանդված էր և շատ գեղեցիկ էր բնությունը:


Արմատ և ածանց բառագիտություն
Արմատ և ածանց
Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
Անամոթ-ան+ամոթ
Ամպոտ-ամպ+ոտ
քարոտ –քար+ոտ
օդային –օդ+ային
դժգոհ –դժ+գոհ
հեռավոր-հեռ+ավոր
բարություն –բար+ություն
գրավոր –գր+ավոր
անորոշ -ան+որոշ
տհաճ-տ+հաճ
2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար
3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝
քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ
դասատու,քարանձավ,հողաբաժին,տնվոր,երկարաթև,հերոսածին,անսխալ,սխալական
4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝
ավոր, ուրդ, որդ, ական, արան, անք, ավուն
սևավոր,աճուրդ,որսորդ,նստարան,տոնական,հարգանք,հնավուն
5.Գրիր մեկ բառով՝
մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ
Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:
6.Ի՞նչ բաղադրիչներից են կազմված գետակ, անբիծ, քարափ, ծով, ձոր, դասարան բառերը: Բաժանիր բաղադրիչների: Օրինակ՝ մայրիկ-մայր+իկ, անտուն-ան+տուն, գրատախտակ-գիր+ա+տախտակ, սեղան-չի բաժանվում և այլն:
Գետակ-գետ+ակ
Անբիծ-ան+բիծ
Քարափ-քար+ափ
Ծով-ծով
Ձոր-ձոր
Դասարան-դաս+ա+րան