Կար չկար մի տղա կար,որի անունը Նարեկ էր։ Նա լավ ընկերներ չուներ և երազում էր լավ ընկեր ունենալ։ Մի օր նա ծանոթանում է մի տղայի հետ,որի անունը Հայկ էր։Մի անգամ Հայկը Նարեկին պատմում է,որ Ձմեռ պապիկին անձամբ ճանաչում է։Նարեկը խնդրում է իր նամակը փոխանցի Ձմեռ պապաիկին և Հայկը փոխանցում է։Նարեկը խնդրում է Զմեռ պապիկից լավ ընկեր։Ամանորի գիշերը Ձմեռ պապիկը Հայկի հետ գալիս են նրան հյուր։
-Հո հո հոոո՜ո,իմ սիրելի թոռնիկ՝ Նարեկ,քեզ բերել եմ ամենալավ ընկերը՝Հայկին։Նա իմ օգնականն է և ուզում եմ դու էլ դառնաս իմ օգնականը։Չէ որ ընկերները նույնպես իրար պետք է օգնեն։
Նարեկը շատ երջանիկ էր, որ իր երազանքը կատարվեց և նույնիսկ դարձավ Ձմեռ պապիկի օգնական։Նրանք միասին շտապեցին Ձմեռ պապիկի հանձնարարությունները կատարելու։