ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր շինում երգելով։

  • Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը բարի էր և  ուժեղ կամք ուներ։

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Անկոտրուն ծիծեռնակ

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

4․Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)        Օրինակ՝ կպցնել-ամրացնել

բառեր գրի՛ր:

Շինել-կառուցել

Կպցնել-ամրացնել

Ավերակ-քարուքանդ

Սնուցել-սնել

Հափշտակել-խլել

Կրկին- նորից

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
ծիծեռնակբույն էր շինում
շյուղերգում էր
բույնկպցնում էր
 հիշում էր
 կարկատում էր

6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:

Չմոռանա՛ս վերնագիր գրել:

                                Բույն սարքող ծիծեռնակ

Կար- չկար մի բարի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգամ նա որոշեց նոր բույնը սարքել։Այնքան շատ երգեց,որ չզգաց բույնը մեծ ստացվեց։Նա այնքայն բարի էր,որ իր ընկերներին հրավիրեց իր բույն միասին ապրելու։Միևնույն է,այդ մեծ բնի մեջ նա մենակ կձանձրանար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *