«Գարուն բերող ծիծեռնակը»

Կար մի տղա,որը ամբողջ ձմեռ տխուր էր։Քանի որ այդ տարի ձմեռը շատ ցուրտ էր, նա իր ընկերների հետ բակում չեր խաղացել։Նա շատ էր սպասում գարնանը,բայց ձմեռը շատ երկար էր ու երկար։Մի օր տղան իրենց տան պատշգամբուն լսեց ձայներ։ Նա վազեց այնտեղ և տեսավ,որ մի ծիծեռնակ բույն է շինում պատժգամբում։Ծիծեռնակը իր հետ բերել էր գարուն և մեծ ուրախություն տղայի համար։Ամեն տարի այդ ծիծեռնակը ձմռանը թռչում էր տաք երկրներ և գարնանը վերադարնում էր այդ տղայի պատշգամբ։

Ծիծեռնակին

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,ա
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։ 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Բանաստեղծը նկարագրում է,որ ծիծեռնակը գալիս է գարնան երգով,կապույտ ծովով,թեթև թևով,ծովի փրփուր լանջով

  • Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Ծիծեռնակը սևուկ աչուկներով,մկրատաձև պոչիկով թռչուն է։

3. Ինչպես ես հասկանում.

 Դու կապուտակ ծովով արի –կապույտ ծովի վրայով թռչելով արի

Գարնան շնչով կանչով արի –գարնան գալուն պես արի

 4. Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ , ներկայացրո՛ւ Power Point ծրագրով, հրապարակի՛ր բլոգումդ

 5. Հորինի՛ր.։

«Գարուն բերող ծիծեռնակը»