«Մհերի դուռ» ֆիլմի դիտում 

  • Ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած թեստ 10-ը, եթե դեռ չես հասցրել ավարտել։
  •  «Մհերի դուռ» ֆիլմի դիտում (դիտի՛ր 12:15 րոպեից ․․․) Դիտի՛ր տեսանյութը, բլոգումդ գրի՛ր, թե ինչ իմացար Փոքր Մհերի, «Մհերի դուռ» կոչվող ժայռի մասին:

Մհերը Սասունցի Դավթի որդին էր:Երբ նա չափահաս է դառնում որոշում է գնալ և գտնել իր հորը,որը յոթ տարի է հեռացել էր Գյուրջիստան:Ճանապարհին նրանք հանդիպում են և չեն ճանաչում իրար և մենամարտում են:Մհերի բազկապանից Դավիթը ճանաչում է որդուն և չի ներում այլևս նրան,որ հանդգնել է մենամարտել իր հետ:Դավիթը անիծում է Մհերին,որպեսզի նա լինի անմահ,բայց երեխաներ չունենա:Դավթի մահից հետո Մհերը պատերազմում է թշնամիների հետ և հաղթում:Ամուսնանում է Գոհարի հետ,բայց մնում է անժառանգ:Գոհարը մահանում է:Երկար թփառումներից հետո Մհերը եկավ ժայռի մոտ,որը Ագռավաքար էր կոչվում զարկեց թուր կեծակիով,ճեղքեց այն և քուռկիկ ջալալի նժույգով մտավ ներս ու փագվեց:Այդ օրվանից ժայռը նրա անվամբ կոչվում է Մհերի դուռ:

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի, 

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *