Նարեկի իրականացած Ֆելիքս Քոչինյան

Կար-չկար մի տղա կար, որի անունը Նարեկ էր։ Նա լավ ընկերներ չուներ և երազում էր լավ ընկեր ունենալ։ Մի օր նա ծանոթանում է մի տղայի հետ, ում անունը Հայկ էր։Մի անգամ Հայկը Նարեկին պատմում է, որ Ձմեռ պապիկին անձամբ ճանաչում է։Նարեկը խնդրում է իր նամակը փոխանցել Ձմեռ պապիկին, և Հայկը փոխանցում է։Նարեկն իր նամակում  խնդրում էր Զմեռ պապիկից լավ ընկեր։ Ամանորի գիշերը Ձմեռ պապիկը

Հայկի հետ գնում է  է նրան հյուր։
-Հո՜, հո՜, հոոո՜ո,  ի՛մ սիրելի թոռնիկ Նարեկ, քեզ բերել եմ ամենալավ ընկերը՝ Հայկին։ Նա իմ    օգնականն է,  և ուզում եմ դու էլ դառնաս իմ օգնականը։ Չէ՞ որ ընկերները նույնպես իրար պետք է օգնեն։
Նարեկը շատ երջանիկ էր, որ իր երազանքը կատարվել է և նույնիսկ դարձավ Ձմեռ պապիկի օգնականը։Նրանք միասին շտապեցին Ձմեռ պապիկի հանձնարարությունները կատարելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *