Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Posted on March 26, 2022

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկայնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1.     Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դարձավ

խորհրդավոր

գաղտնիք

փորձեց

2.     Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվողp

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3.     Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.

Պարզ-բարդ

Գեղեցիկ-տգեղ

Երկար-կարճ

Ուղիղ-ծուռ

4.     Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-զառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

7.     Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Տեսնել-տեսավ

Ընկնել-ընկավ

Կապել-կապեց

Տխրել-տխրեց                                                           

8.     Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

Փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկայնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:

Գեղեցիկ                զրնգուն

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

9.     Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:

Փոքրիկ իշխանը ասաց.

-Սա ի՞նչ է:

11. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Ուր խելքին փչի:

12. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Եթե անընդհատ ճիշը ճանապարհով գնաս, քո նպատակիդ չես հասնի:

1.     Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքից  հատված 2-ը։

2.     Գրի՛ր երեք հարց հատված 1-ի և հատված 2-ի վերաբերյալ, որոնք  դասարանում կուղղես դասընկերներիդ:

3.     Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:

Փոքրիկ իշխանը,որ տեսավ ինքնաթիռը նա ի՞նչ ասաց:

Փոքրիկ իշխանը ի՞նչպես ծիծաղաց:

Ի՞նչու փոքրիկ Իշխանը տեսնելով ինքնաթիռը զարմացավ:

Հատված 2ի առաջադրանքները կկատարենք դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *