Մուկն ու ձուն


Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը


բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
  2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  3. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին: Ձուն մտածում էր,որ իր վերջը եկել է։
  4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում: Մկները մտածում էին ինչպես շուտ հասնեն իրենց բույնը և ուտեն ձուն։
  5. Ինչպե՞ս է կոչվում.
    բառերի մառանը —բառարան
    գրքերի մառանը —գրադարան
    նկարների մառանը —պատկերասրա
  6. Շարունակի՛ր.
    Մկների երկիրը կոչվում է Մկստան:
    Վախկոտների երկիրը կոչվում է Վախկոտստան։
    Կաղամբների երկիրը կոչվում է Կաղամբստան։
    Ծիծաղների երկիրը կոչվում է ծիծաղստան։
  7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
    պատասխանող բառերը:
    Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձուն ընկավ։
    Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: Մուկը թեքվեց։
    Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց։ Մուկը գրկեց ։
https://youtube.com/shorts/Kw3WCassJmY?feature=share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *